Բաժիններ՝

Մակրոնը Ազգային ժողովի նոր ընտրություններ է նշանակել՝ Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության պարտության պատճառով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովը ցրելու մասին այն բանից հետո, երբ իր կուսակցությունը պարտություն է կրել Եվրոպական խորհրդարանի ընտրություններում։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Ես որոշել եմ ձեզ վերադարձնել խորհրդարանական ապագայի ընտրությունը քվեարկության միջոցով։ Հետևաբար, ես ցրում եմ Ազգային ժողովը», – հունիսի 9-ին Ելիսեյան պալատից հայտարարել է Մակրոնը՝ դիմելով ժողովրդին։

Նա հավելել է, որ Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ հունիսի 30-ին և հուլիսի 7-ին։

Ֆրանսիայի նախագահի այս որոշումը պայմանավորված է նրանով, որ ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցությունը ձայների մեծամասնությամբ առաջ է անցել Եվրախորհրդարանի ընտրություններում՝ պարտության մատնելով Մակրոնի կենտրոնամետ կուսակցությանը։

Ըստ նախնական տվյալների՝ «Ազգային ճակատ»-ը ստացել է ձայների 31,5 %-ը, ինչը երկու անգամ գերազանցում է Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությանը, որը հավաքել է ձայների 15,2 %-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս