![](/banners/BeFunky-design.jpg)
Օմանը հայտարարել է Ռուսաստանին ուղտի կաթ մատակարարելու ցանկության մասին
![](https://168.am/wp-content/uploads/2024/06/1139104.jpg)
Օմանը ցանկանում է Ռուսաստանին խուրմա և ուղտի կաթ մատակարարել։
Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է հյուր երկրի՝ Օմանի պատվիրակության անդամ Մոհամմեդ Ալ-Հարսին։
«Մենք արդեն ունենք գործընկերություն Ռուսաստանի որոշ առևտրային ընկերությունների հետ։ Այսպիսով, սա արդեն իրականացվել է, և մենք փորձում ենք բարելավել երկու երկրների միջև առևտուրը։ Մենք նաև փնտրում ենք պոտենցիալ գործընկերներ Օմանի արտադրանքը վաճառելու համար, ինչպիսիք են խուրմա, ուղտի կաթ, ձկնամթերք»,-ասել է նա։