Բաժիններ՝

Գոռ Մալաքյանը և «Արարատ»-ը երկարաձգել են պայմանագիրը

Գոռ Մալաքյանը կշարունակի հանդես գալ «Արարատ»-ում և կրել ավագի թևկապը:

Այս մասին հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ»-ի ավագի հետ պայմանագիրը երկարաձգվել է մեկ տարով:

27-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Փյունիկ»-ն էր: Մինչ այդ նա հանդես է եկել «Արարատ-Արմենիա»-ում, ուկրաինական «Ստալ»-ում, «Շիրակ»-ում, «Ալաշկերտ»-ում և «Փյունիկ»-ում: Նա իր կարիերայի ընթացքում երկուական անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս