Բաժիններ՝

Գանգի, դիմային ոսկրերի ու այլ կոտրվածքներ. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել պատուհանից ընկած երեխայի վիճակից

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը մանրամասներ է հայտնել երկրորդ հարկի պատուհանից ընկած երեխայի առողջական վիճակի մասին:

Նշվում է, որ նա բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։

«Կատարվել է ԿՏ հետազոտություն՝ հայտնաբերվել է գանգի, դիմային ոսկրերի կոտրվածքներ և աջ ազդրոսկրի կոտրվածք:

Երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։

Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեխան Կոտայքի մարզի բնակիչ 8-ամյա Մ․Գ․-ն է, որն իրենց տան 2-րդ հարկում գտնվող բաց պատուհանի ցանցի պոկվելու հետևանքով վայր է ընկել, ստացած մարմնական վնասվածքով՝ տեղափոխվել «Արմենիա», այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930