Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը

Գործադիրը սահմանել է Կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման և կենդանիների ոչնչացման կամ հարկադիր մորթի իրականացման պայմանները, դեպքերը և կարգը:

Իրավակարգավորումը հնարավորություն կընձեռի հետագայում գնահատել և կառավարել հնարավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը։ Կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ ներթափանցման ռիսկերի կառավարման արդյունքում կկանխվի բռնկումը և տարածումը, ինչպես նաև՝ կստեղծվեն բարենպաստ պայմաններ անասնաբուժասանիտարական տեսակետից՝ բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության արտահանման և ներմուծման համար, կբարելավվի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը։

Բացի այդ, հնարավոր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները կլինեն առավել արդյունավետ, որը կխթանի տնտեսավարողների շրջանում անասնապահության զարգացմանը:

Կարգի համաձայն՝ այդ դեպքերով գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին տրամադրվող փոխհատուցումը հաշվարկվում է գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կողմից իրացված մսեղիքի միջին գնի 55 տոկոսի չափով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930