Նման այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է Փաշինյանի՝ COP29-ին մասնակցելու մասին լուրերին
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուի գրառումը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին այցելելու է Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին։
Նազելի Բաղդասարյանն ադրբեջանցի քաղաքագետի գրառմանն արձագանքել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
-Ադրբեջանցի քաղաքագետը X֊ի իր միկրոբլոգում հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Բաքվում կայանալիք COP29 ֆորումին։ Հաստատված է արդյոք վարչապետի օրակարգը։ Նա կմասնակցի՞ Բաքվում ծրագրված միջազգային այդ կոնֆերանսին։
-Փորձագետը արտահայտել է իր սուբյեկտիվ ընկալումը, որը վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգի հետ ոչ մի կապ չունի: Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում:



