Բաժիններ՝

Աղետի գոտում արդեն չորս հետիոտնային կամուրջ է կառուցվել, ևս մեկը կառուցվում է մեքենաների համար. նախարար

Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտում արդեն չորս հետիոտնային կամուրջ է կառուցվել։  Կառավարության նիստին այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Արդեն չորս հետիոտնային կամուրջ է կառուցվել, որոնք բավականին հեշտացրել են հաղորդակցությունը։ Մինչև վաղը կունենանք ժամանակավոր կամուրջ մեքենաների համար, արդեն շինարարություն է ընթանում, որը իրականացվում է յոթ բնակավայրի կապը վերականգնելու համար»,-նշեց Գնել Սանոսյանը։

Նախարարի տեղեկացմամբ՝ աղետի գոտում էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և ջրամատակարարումը 90 տոկոսով վերականգնված է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930