Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի

Իտալացի անվանի վիրաբույժ, պրոֆեսոր Դոմենիկո Սկոպելլետին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հունիսի 15-ին իրականացնելու է դիմածնոտային շրջանի հիվանդությունների, բնածին արատների («նապաստակի շրթունք», «գայլի երախ»), դիմածնոտային շրջանի ուռուցքների, ուռուցքանման գոյացությունների բուժման անվճար խորհրդատվություններ:

Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանը։

Դոմենիկո Սկոպելլետին Հռոմի San Filippo Neri հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավարն է, Հռոմի Sapienza և Tor Vergata համալսարանների պրոֆեսոր:

Խորհրդատվությանն անհրաժեշտ է գրանցվել նախապես՝ զանգահարելով +374 94 13 07 03 հեռախոսահամարով՝ ժամը 9:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում:

Տեսանյութեր

Լրահոս