ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Սևան» քրեակատարողական հիմնարկում:

Ինչպես տեղեկանում ենք Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, Գրիգոր Մինասյանը «Սևան» ՔԿՀ-ում ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման աշխատանքներին: Ցմահ դատապարտյալների հետ քննարկվել են պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր:

Նախարարը ծանոթացել է շուրջ 100 դատապարտյալի համար նախատեսված նոր կացարանի կապիտալ նորոգման աշխատանքներին, սննդի մատակարարման և հանձնուքների ընդունման գործընթացին: Քրեակատարողական ծառայության պետը նախարարին ներկայացրել է առաջիկա տարիներին նախատեսված աշխատանքների ծրագիրը:

Շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է ցմահ ազատազրկված դատապարտյալներին, ծանոթացել նրանց խնդիրներին։ Հանդիպմանը Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի և Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի մասնակցությամբ քննարկվել է դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու նոր չափորոշիչների փորձնական գործարկումը։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից այցի ավարտին տրվել են հանձնարարականներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930