Փաշինյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով տրամադրված օգնության համար

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով տրամադրված աջակցության համար։

Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին այս դժվարին ժամանակներում ցուցաբերած անսասան աջակցության համար։ Լիտվայի համերաշխությունն իսկապես գնահատելի է։ Մենք միասին կհաղթահարենք այս դժվարությունները և կդառնանք ավելի ուժեղ, քան երբևէ»,- նշված է վարչապետի գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիտվայի Հանրապետությունը 100 հազար եվրո հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանի՝ Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար։

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930