Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
Ռուսաստանի Կեմերովո քաղաքում երկու տրամվայների բախման հետևանքով զոհվել է 1 մարդ, ավելի քան 90 մարդ, այդ թվում՝ 5 երեխա վիրավորվել է։
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահական իշխանություններին։
Վիրավորներից 78-ը տեղափոխվել են հիվանդանոց։
Գործակալությունը նշում է, որ հունիսի 6-ի առավոտյան Կեմերովոյում տրամվայը չի կարողացել արգելակել կտրուկ շրջադարձի ժամանակ, որի պատճառով 2 ուղևոր դուրս է թռել փոխադրամիջոցից։ Այնուհետև տրամվայը բախվել է կանգառում գտնվող մեկ այլ տրամվայի։



