«Արարատ»-ի մարզչական շտաբը կշարունակի աշխատանքն ակումբում ևս մեկ մրցաշրջան
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը կշարունակի աշխատել թիմի հետ նաև հաջորդ մրցաշրջանում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանի և նրա մարզչական շտաբի անդամներ Գևորգ Պողոսյանի, Ռաֆայել Սաֆարյանի և Արա Աբրահամյանի հետ պայմանագրերը երկարաձգվել են մեկ տարով:
Տիգրան Եսայանն «Արարատը» գլխավորեց այս տարվա փետրվար ամսին: Նրա գլխավորությամբ «Արարատը» 16 խաղում վաստակեց 24 միավոր, որն այդ ժամանակահատվածի համար չորրորդ ցուցանիշն է առաջնությունում:
«Արարատը» նոր մրցաշրջանին կսկսի նախապատրաստվել հունիսի 17-ից: