Բաժիններ՝

Այս տարի բավականին լավ նախադրյալներ կան Սևանից քիչ քանակով ջուր բաց թողելու համար․ նախարար

Այս տարի ջրի հետ կապված իրավիճակը լավ է թե՛ ջրամբարների, թե՛ Սևանա լիճ լցվող ջրի քանակի առումով։ Այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Արդեն 127 միլիոն խմ ջուր ենք տեղափոխել Սևան ու Սևանից դեռ ջրի բացթողում չի իրականացվել։ Նախորդ ամբողջ տարում 168 միլիոն խմ ջուր ենք կարողացել տեղափոխել Սևան։ Այսօրվա դրությամբ 10 սանտիմետր Սևանի մակարդակը բարձրացել է, ջրամբարների ջուրը բավական շատ է։ Ջրամբարներ ունենք, որ արդեն ստիպված ջրի բացթողում ենք իրականացնում»,- ասաց Սանոսյանը։

Նրա խոսքով՝ այս տարի բավականին լավ նախադրյալներ կան Սևանա լճից քիչ քանակով ջուր բաց թողելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս