Բաժիններ՝

Սյունիքում 4-ամյա երեխան վերցրել է հոր օդաճնշիչ հրացանը, հայրը փորձել է վերցնել այն, և երեխային պատճառվել է վնասվածք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ «Աջ հոնքի պատռած վերք» ախտորոշմամբ «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ երեխան Սյունիքի մարզի բնակիչ 4-ամյա Ս․ Ն․-ն է:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը ժամը 15։00-ի սահմաններում, Ս.Ն․-ն վերցրել է հոր՝ Ա․ Ն․-ի կողմից վարվող ավտոմեքենայի սրահում գտնվող, վերջինիս պատկանող «ԻԺ-38» մոդելի գործարանային համարի օդաճնշիչ հրացանը, որը հրազեն չի հանդիսանում, և երբ հայրը փորձել է վերցնել այն, նշանհատիկի սուր ծայրը անզգուշությամբ դիպչել է երեխայի հոնքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս