ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԱՊՀ երկրների միջև ծառայությունների և ներդրումների ազատ առևտրի մասին համաձայնագիրը

Ռուսաստանի դաշնային խորհուրդը լիագումար նիստում հավանություն է տվել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների միջև ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքին:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հիշեցնելով, որ փաստաթուղթը ստորագրվել է Սոչիում 2023 թվականի հունիսի 8-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների կողմից։ Համաձայնագիրը մշակվել է ի կատարումն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ 2011 թվականի հոկտեմբերի 18-ի՝ Ազատ առևտրի համաձայնագրի մասին որոշման։

Ըստ օրենքին կից փաստաթղթերի՝ համաձայնագիրը չի ազդում ԵԱՏՄ անդամ երկրների հարաբերությունների վրա, որոնց միջև, համեմատած այս փաստաթղթի հետ, կան ծառայությունների առևտրի և ներդրումային գործունեության ավելի ազատ պայմաններ։ Համաձայնագիրը կանխատեսելի ռեժիմ է սահմանում ԵԱՏՄ անդամ երկրների և Տաջիկստանի, ինչպես նաև Ուզբեկստանի միջև ծառայությունների առևտրի և ներդրումների համար։

Տեսանյութեր

Լրահոս