
Արտաշատում ավտոբուսի վրա աշխատանքեր կատարելիս ամբարձիչը պոկվել է և ընկել վարորդի վրա. նա մահացել է

Այսօր՝ հունիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցում թիվ 5-րդ դպրոցի դիմաց «Mercedes» մակնիշի մարդատար ավտոբուսի տակ քաղաքացի կա, հաղորդում է shamshyan.com-ը:
Քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները ավտոբուսի տակից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Հովիկ Հ.-ին, ինչից հետո վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին իրավապահները, հիվանդանոց ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Հովիկ Հ.-ն տեխսպասարկման աշխատանքներ իրականացնելիս է եղել ավտոբուսում, և ամբարձիչն ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: