
Կարևոր ներդրում Վրաստան-Հայաստան ռազմավարական գործընկերության մեջ․ դեսպանի անդրադարձը՝ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը

Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է համարում Հայաստանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին կողմ քվեարկելը, որով հաստատվել է բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքն Աբխազիա և Ցխինվալ։
«Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ևս մեկ կարևոր քայլ։ Շնորհակալ եմ Հայաստանին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի «Աբխազիայից, Վրաստանից և Ցխինվալի տարածաշրջանից տեղահանվածների և փախստականների կարգավիճակը/Հարավային Օսեթիա, Վրաստան» բանաձևին կողմ քվեարկելու համար»,-գրել է դեսպանը։
Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախագահ Վահագն Խաչատուրյանին և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով հաստատել է բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքն Աբխազիա և Ցխինվալ։ Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին։ Բանաձևն ընդունվել է 103 «կողմ», 9 «դեմ» և 53 «ձեռնպահ» ձայներով։