
Հիմա ի՞նչ, արտագաղթի բուն պատճառը հայրենասիրության գերդոզավորո՞ւմն է եղել. Գեւորգ Դանիելյան

Հիմա ի՞նչ, արտագաղթի բուն պատճառը հայրենասիրության գերդոզավորո՞ւմն է եղել, մարդիկ ուղղակի չեն դիմացել հայրենասիրական մթնոլորտին և փախու՞ստի են դիմել: Ուստի դադարենք հայրենասիրությունը արժեք համարել և ամեն ինչ իդեալակա՞ն կլինի, սա՞ է բաղձալի բանաձևը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը:
Նա նաեւ նշել է. «Բա ինչո՞ւ էիք 2020 թ. հավանության արժանացած և այդպես էլ պատշաճ կարգով չհաստատված «Ազգային անվտանգության ռազմավարության» փաստաթղթում Հայրենիքը հռչակել, որպես ազգային արժեք: Ի դեպ, ազգային արժեք էիք հռչակել նաև՝ Հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը, էպեսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները, հայոց լեզուն և գրերը, հայկական սփյուռքը, այդ ի՞նչ «իրավիճակ» է փոխվել:
Հ.Գ. Արտագաղթի հետ մշտապես անհաշտ եմ եղել, սակայն իրական պատճառները փնտրեք այլ հարթությամբ, սա մանր կենցաղային թեմա չէ»։