
Հայաստանում 16 դպրոցում «Արհեստական բանականություն» դասընթաց է ներդրվել

Հայաստանում նախորդ տարի մասնավորի հետ համագործակցությամբ 16 դպրոցում ներդրվել է «Արհեստական բանականություն» դասընթաց: Այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
Ժաննա Անդրեասյանը կարևորեց կրեդիտային համակարգի ներդրումն ավագ դասարաններում, որի շրջանակներում դպրոցների կրեդիտները ճանաչվում են բուհերի կողմից:
«Այս շրջանակում նաև մասնավորի հետ համագործակցությամբ 16 դպրոցներում «Արհեստական բանականություն» դասընթաց ենք ներդրել: Այս իմաստով մեր երկիրն աշխարհում առաջին երկրներից մեկն է, որ արդեն դպրոցական մակարդակում նման ծրագիր ունի»,-ասաց նախարարը: