Բաժիններ՝

Սլովենիայի խորհրդարանը քվեարկել է Պաղեստինը ճանաչելու օգտին

Սլովենիայի Պետական ​​խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորները քվեարկել են Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու օգտին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պետական ​​խորհրդի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչին։

Քաղաքական գործչի խոսքով՝ Պաղեստինի ճանաչման հարցի քվեարկությանը մասնակցել է 53 մարդ։

«Կողմ է քվեարկել 52 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք…. Սլովենիայի Հանրապետությունը ճանաչեց Պաղեստինը որպես անկախ և ինքնիշխան պետություն», – ասել է Կլակոչար Զուպանչիչը:

Մայիսի 30-ին Սլովենիայի կառավարությունը որոշել էր ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն, և այդ որոշումն ուղարկել է խորհրդարանի ստորին պալատի հաստատմանը, որը հանրապետության ներկայացուցչական և օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինն է։

Մայիսի 22-ին Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշման մասին։ Ի պատասխան՝ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է Դուբլինից, Մադրիդից և Օսլոյից դեսպաններին խորհրդակցությունների համար հետ կանչելու մասին։ Միաժամանակ Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ղեկավարները կանչվել են հրեական պետության արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրանց դեմարշ են հայտարարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս