
Նարեկ Կ.-ն ձերբակալվել է

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 3-ին Որմնադիրների 2-րդ նրբանցքում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 32-ամյա Նարեկ Կ.-ն:
Նա ապրիլի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նարեկ Կ.-ն ներկայացվել է պրոբացիայի ծառայություն: