ՀՀ-ում ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում ընդունել է Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակությանը

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը Եղեգնաձոր քաղաքում ընդունել է Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակության անդամներին։

Այս մասին նշվում է ՀՀ-ում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Ուրախ ենք այսօր Եղեգնաձորում ողջունել Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակությանը: Լավ քննարկումներ ունեցանք Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատի և տեղում իրականացվող գործունեության վերաբերյալ»,- նշել է առաքելությունն իր գրառման մեջ՝ շնորհակալություն հայտնելով Նիդեռլանդներին առաքելությանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930