
ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ՝ ի աջակցություն Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ՝ ի աջակցություն Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց:
«Հայաստանում և արտերկրում ապրող բազմաթիվ հայրենակիցներ և կազմակերպություններ ցանկություն են հայտնել աջակցել Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց:
Նվիրատվություններն ընդունելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ»,- այս մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Դրամային բանկային փոխանցումները կարող եք ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005003315 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-payments համակարգով այս հղումով: