
Ալեմաոն և «Արարատ-Արմենիա»-ն չեն երկարաձգել պայմանագիրը

Երևանի «Արարատ-Արմենիա»-ի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը չի երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:
Այս մասին հայտնում է «Արարատ-Արմենիա»-ի մամուլի ծառայությունը:
Բրազիլացի Ալեմաոյի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է, կողմերը համատեղ որոշում են կայացրել` չերկարաձգել այն։
Ալեմաոն «Արարատ-Արմենիա» էր տեղափոխվել 2020թ ամռանը ու թիմի կազմում անցկացրած 4 մրցաշրջաններում մասնակցել 119 հանդիպման` դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
«Արարատ-Արմենիա»-ն այս տարի նվաճել է Հայաստանի գավաթը: