Իրավախախտ վարորդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկները մայիսի 29-ին Երևան-Մեղրի ճանապարհի 140-րդ կմ հատվածում ծառայություն կատարելիս չամրակապված վիճակում վարելու համար կանգնեցրել են «ՎԱԶ-2121140 Ուրբան» մակնիշի մեքենան: Արձանագրություն կազմելիս պարզվել է, որ վարորդը՝ 38-ամյա Նվեր Հ.-ն, ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Նա ձերբակալվել և տարվել է ոստիկանության Վայքի բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: