Պետք է հիշենք, որ երեխաները մեզ հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են. ՄԻՊ–ը շնորհավորել է երեխաներին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
ՄԻՊ ուղերձում ասվում է.
«Սիրելի´ երեխաներ, շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ առաջնահերթություններից է երեխաների իրավունքների պաշտպանությունը»:
Մանասյանը մեծ է համարել պետության դերը՝ երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում: Նա Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է համարել կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման, այդ թվում՝ բուլինգի և անհանդուրժողականության դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը։
«Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ընդգծել նաև երեխաների համար մեր օրինակելի վարքագծի դերակատարությունը։ Պետք է մշտապես հիշենք, որ երեխաները մեզ հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են։ Սիրելի երեխաներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր տոնը: Թող որ մանկության ձեր
աշխարհում անկեղծ ժպիտն ու սերն անպակաս լինեն»: