Բաժիններ՝

Խոշոր հրդեհ՝ Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում

Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հարթաշեն գյուղի գյուղապետարանում և մանկապարտեզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Այրվել է գյուղապետարանի և մանկապարտեզի գույքը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս