Բաժիններ՝

Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության պարտադիր ապահովագրությունն ուժի մեջ է մտնելու 2026-ից

Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության կարգը ուժի մեջ մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին հայտնեցին Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

«Վրաստան մուտք գործող արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման վերաբերյալ ստացված հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հարցի առնչությամբ լրացուցիչ պարզաբանում է ստացել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից առ այն, որ «Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության կարգի և պայմանների հաստատման մասին» համապատասխան որոշման ընդունման և ուժի մեջ մտնելու համար ժամկետ է սահմանվել 2026թ. հունվարի 1-ը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930