
Կյանքից հեռացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը

53 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը։
«Այս գիշեր երկարատև և ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Նաստյան», – գրված է նրա Instagram-ի էջում հրապարակված գրառման մեջ։
Զավորոտնյուկը նկարահանվել է 30-ից ավելի ֆիլմերում և սերիալներում, վարել է հեռուստաշոուներ։
2019 թվականի օգոստոսին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ դերասանուհու մոտ լուրջ հիվանդություն է ախտորոշվել։ Երկար ժամանակ նրա հարազատները ոչ մի մեկնաբանություն չէին տալիս, բայց հետո հաստատեցին, որ նա բուժվում է գլիոբլաստոմայից՝ ուղեղի չարորակ ուռուցքից։