Հայաստանում բոլոր պոչամբարները խախուտ վիճակում են. Բնապահպան
Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով Դեբեդ և Աղստև գետերի վարարումից հետո հայտնի դարձավ 4 զոհի, մի քանի հարյուր մարդկանց տարհանման, ճանապարհների և ենթակառուցվածքների ավերածությունների մասին: Շրջակա միջավայրի նախարարությունն օրեր անց տեղեկացրեց՝ գետերում ջրի հոսքը զգալիորեն նվազել է:
Ցայսօր պարզ չէսակայն, թե ինչ էկոլոգիական հետևանքներ է ունեցել այս ջրհեղեղը՝ հաշվի առնելով Լոռու և Տավուշի մարզերում նաև պոչամբարների առկայությունը, որոնք, ի դեպ, կապված են ենթակառուցվածքների հետ:
Բնապահպաններից մի քանիսը 168.am-ի հետ զրույցում նշեցին, որ այս ջրհեղեղի հետևանքով պոչամբարներից արտահոսքիմասին տեղեկություն չկա:
Բնապահպան Հակոբ Սանասարյանն էլ հավելեց, որ իր տեղեկությունները միայն Շնողի պոչամբարից են:
«Այդ պոչամբարի առնչությամբ ինձ տեղի բնակիչները հաղորդեցին, որ նույնիսկ այդ աղետալի վիճակից առաջ նրանք արդեն հանքային ջրերը շուռ են տվել Շնող գետը: Այդ ջրերն առաջ լցնում էին պոչամբարի մեջ,իսկ հիմա մտածում են՝ հնարավոր է պայթի պատվարը»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ հանքի մեջ կուտակված ջուրը թթվայի դրենաժի արդյունք է և պարունակում է թունավոր տարրեր:
Առհասարակ բնապահպանը նկատեց՝ Հայաստանում բոլոր պոչամբարները խախուտ վիճակում են:
«Որ ասում են՝ ամուր պատվար, հիմնականում հողաթումբ է: Կապանի Գեղանուշի պոչամբարը եթե գնաք, կտեսնեք, որ այդ պատվարից ջուրը դուրս է գալիս, ու գնում է, ինչը ցույց է տալիս, որ պատվարը նախավթարային վիճակում է:
Բոլոր պոչամբարները նույն վիճակում են»,-շեշտեց Հակոբ Սանասարյանը:
Նա համարժեք չի գնահատում ստեղծված իրավիճակում պատկան մարմինների կողմից էկոլոգիական խնդիրների վերաբերյալ հաշվետվողական մոտեցումը:
«Այսօր պաշտոններնընտրովի տրված են համախոհներին, իսկ պետական կառավարմանը եթե նայում ենք, տեսնում ենք, որ նրանց համար երկրի անվտանգություն, պետական անվտանգություն գոյություն չունի: Դա մի շատ վտանգավոր կառավարություն է՝ իր ղեկավարի հետ միասին:
Ի դեպ, դեռ ԽՍՀՄ տարիներին աղետների կառավարման հետ կապված հսկայական ֆինանսներ էին ծախսվում՝ սողանքներ, փլուզումներ կանխելու համար:
Հիմատպավորություն է, որ երկրի ընդհանուր անվտանգությամբ զբաղվող մարդիկպարապ նստած են այնտեղ»,- ամփոփեց բնապահպանը: