
Բոլիվիայի նախագահը BRICS-ն անվանել է հնարավորությունների ընդլայնման տարածք

Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն ասել է, որ BRICS-ն իր անդամներին լայն հնարավորություններ ընձեռող տարածք է։ Ավելի վաղ Բոլիվիայի արտաքին գործերի նախարար Սելինդա Սոսա Լունդան հայտարարել էր, որ Բոլիվիան հույս ունի շուտով միանալ BRICS-ին։
«BRICS-ն առաջարկում է հսկայական հնարավորություններ առևտրի, ֆինանսական ռեսուրսների հասանելիության և մեր արագ սոցիալ-տնտեսական զարգացման համար, ինչը մեզ տանում է դեպի նոր ապագա ինքնիշխան, հակահեգեմոն և բազմաբևեռ ճանապարհով, ուստի շատ կարևոր է շարունակել համագործակցությունն այդ կառույցի հետ», – հայտարարել է Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն։
Նա հավելել է, որ Բոլիվիան որոշակի դժվարություններ է ապրում դոլարի հասանելիության հարցում, սակայն դա չի նշանակում, որ երկիրը կառուցվածքային տնտեսական ճգնաժամ է ապրում։
2024 թվականի հունվարի 1-ին որպես BRICS-ի նոր լիիրավ անդամներ Բրազիլիային, Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին և Հարավային Աֆրիկային միացան Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան: