Բաժիններ՝

Պապուա Նոր Գվինեայում սողանքի զոհերի թիվը կարող է գերազանցել 670-ը

ՄԱԿ-ը հայտնել է, որ Պապուա Նոր Գվինեայում անցյալ շաբաթ տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը կարող է գերազանցել 670-ը։ Որոնողափրկարարական աշխատանքներին խոչընդոտում են վնասված ճանապարհները և սողանքի ենթարկված հատվածների դժվարանցանելի տեղանքը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Պապուա Նոր Գվինեայի պաշտպանական ուժերը և արտակարգ ծառայությունների աշխատողները դեպքի վայրում են, սակայն ծանր տեխնիկան, որը հարկավոր է փրկարարական աշխատանքների համար, դեռ դժվարանում է հասնել գյուղ՝ ճանապարհի անանցանելիության պատճառով։

ՄԱԿ-ը հայտնել է, որ զոհերի թիվը կարող է փոխվել, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները դեռ մի քանի օր կշարունակվեն։

Սողանքի տակ է մնացել ավելի քան 150 տուն։ Մոտ 1250 մարդ տեղահանվել է։

Իր հերթին The Irish Times պարբերականը, վկայակոչելով Պապուա Նոր Գվինեայի աղետների կառավարման ազգային կենտրոնի պաշտոնյայի նամակը ՄԱԿ-ին, հաղորդում է, որ սողանքի տակ է մնացել ավելի քան 2000 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031