Ադրբեջանում ևս խիստ անհանգստացած են Հայաստանում սկսված Սրբազան շարժմամբ և դրա հնարավոր հաղթանակով. Վարուժան Գեղամյան

Ադրբեջանում ևս խիստ անհանգստացած են Հայաստանում սկսված Սրբազան շարժմամբ և դրա հնարավոր հաղթանակով:

Ընդ որում` Բաքվում կա շատ հստակ գիտակցում, որ շարժման հաղթանակի դեպքում Հայաստանը նորից վերածվելու է տարածաշրջանի կարևոր խաղացողի, որին ոչ միայն այլևս հնարավոր չի լինելու թելադրել իր կամքը, այլև այն կարողանալու է կասեցնել Թուրքիա-Ադրբեջան առաջխաղացումը Հարավային Կովկասում:

Ինչն իր հերթին նշանակում է, որ Հայաստանը նորից կունենա շահակից պետություններ, որոնց հետ միասին կկարողանա փոխել ուժերի հավասարակշռությունն ի վնաս թուրք-ադրբեջանական երկյակի և նրանց դաշնակիցների:

Հենց սա է պատճառը, որ վերջին օրերին թուրքական և ադրբեջանական մեդիաները Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների չափ և նույն թեզերով քննադատում են Սրբազան շարժումը (տե´ս նախորդ գրառումներս):

Այդ նյութերում կարելի է տեսնել նաև իրենց անհանգստությունները: Օրինակ` Ալիևի ընտանիքի ուղիղ վերահսկողության տակ գործող «Report.az» պարբերականը մտահոգ է Իրանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների հնարավոր զարգացմամբ, ուստի հիմա շարժման մեջ իրանական հետք է փնտրում:

Կից նկարում այդպիսի հոդվածներից մեկն է, որը վերնագրված է «Երևանի «քահանա-շոուում» իրանական հետքը. Իրանի համար «մեծ շահ» նպատակը», և որում հստակ նշվում է, որ շարժման հաջողության դեպքում Հայաստանն ու Իրանը համատեղ կպայքարեն թուրք-ադրբեջանական սպառնալիքի դեմ:

Ինչ խոսք, ճիշտ են հասկանում:

Մենք ունենք հնարավորություն հաղթելու ու կանգնեցնելու էսօրվա պարտությունների շղթան:

Պետք է մի քանի օրվա ջանք և հաղթանակը մերը կլինի:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Տեսանյութեր

Լրահոս