Բաժիններ՝

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Մայիսի 18-ին կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել և կան զոհեր ու վիրավոր։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, ատրճանակ, արնանման հետքեր, «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Տեղում պարզվել է, որ նշված վայրից ևս 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ, ըստ տեղեկությունների, նրանցից մեկը մահացել է։

Ժամանել են նաև փորձաքրեագետները: Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, մահացածների և վարորդի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արծրունի Ավետյանը, ով հիվանդանոցում է մահացել, իսկ տեղում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Արսեն Հունանյանը, ով հայտնի է «Դերոյի Արսեն» մականվամբ, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Արտյոմ Հայրապետյանն է, ով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» և «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս