Ոստիկանական զորքերը Ալիևի դեմ կիրառեք, ոչ թե սեփական ժողովրդի. Միհրան Մախսուդյան
«Ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելով՝ նորից ժողովրդի հետևում սկսեցին գործել»,-Կիրանցում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։
Ըստ նրա՝ ժողովրդին ասել էին՝ կամրջի հատվածը և գյուղի մի հատվածը մնում են հակառակորդի տարածքում:
Միհրան Մախսուդյանը շեշտեց՝ այժմ ժողովուրդն «արթնացել է» և վստահում է Բագրատ Սրբազանին, ապա հավելեց՝ հայ ժողովուրդը հասկանում է՝ ինչ է կատարվում։
Անդրադառնալով երեկ Երևանի կենտրոնում աննախադեպ թվով ոստիկանների կենտրոնացմանը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ակցիային՝ Մախսուդյանը մեկնաբանեց.
«2020 թվականի պատերազմում կարմիր և սև բերետավորները որտե՞ղ էին, երբ ես ինձ հետ մարդ էի ուզում կռվին մասնակցելու, աջ թևը փակելու, մարդ էի խնդրում, ոստիկանության զորքերը կբերեիք, ոչ թե սեփական ժողովրդի դեմ ոստիկանության զորքերը կիրառեին։ Եթե ոստիկանության զորքերն այդքան ուժեղ են, կիրառեք սահմանում։ Տարեք, պետական սահմանի պահպանություն իրականացրեք։ Ալիևն ամեն օր մատ է թափ տալիս, ոչ թե ժողովրդի դեմ կիրառեք»։
Գնդապետը շեշտեց, որ մարդիկ պատրաստ չեն թուրքի հետ ապրելու:
«Եթե ինչ–որ մեկը կա, որն ուզում է թուրքի հետ ապրել, թող գան ապրեն։ ՔՊ-ականներից ովքեր որ ուզում են, որ թող գան, ապրեն թուրքի հետ։ Մարդկանց տներն են տալիս, կադաստրի վկայական են տվել, իսկ հիմա հանում են սեփական տներից»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: