![](/banners/BeFunky-design.jpg)
Պուտինը Նիկոլայ Պատրուշևին նշանակել է իր օգնական
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/1137017.jpg)
Կրեմլը հայտնել է, որ Նիկոլայ Պատրուշևը նշանակվել է Ռուսաստանի նախագահի օգնական։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
2008 թվականից Պատրուշևը եղել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար՝ բոլորից ամենաերկարատևն այդ պաշտոնում:
Երկու օր առաջ նա ազատվել էր այդ պաշտոնից։ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Սերգեյ Շոյգուն, որը մինչ այդ ղեկավարել է Պաշտպանության նախարարությունը: