Բաժիններ՝

Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր

ՌԴ Բելգորոդի մարզի իշխանությունները հաղորդել են, որ առավոտյան Բելգորոդ քաղաքը հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի կրակի տակ։

Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հատնել է, որ բեկորային վնասվածքով հոսպիտալացվել է մեկ կին, որը ստացել է ողնաշարի վնասվածք։

Նա հավելել է, որ կոտրվել են 9 բազմաբնակարան շենքերի 21 բնակարանների պատուհանների ապակիները, վնասվել են երեք մասնավոր բնակելի տների տանիքները, տուժել է դպրոցը և մեկ կոմերցիոն օբյեկտ, ինչպես նաև 6 ավտոմեքենա:

Ըստ Գլադկովի տվյալների՝ Բելգորոդի և Բելգորոդի շրջանի օդային տարածությունում խոցվել են մի քանի օդային թիրախներ։

ՌԴ պաշտպանության նախարարությունն իր ամփոփագրում նշել է, որ գիշերը Բելգորոդի մարզի օդային տարածությունում ոչնչացվել է RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 25 արկ։

Մայիսի 12-ին Բելգորոդում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզվել է 10-հարկանի շենքի ամբողջ մուտքը, զոհվել է 15 մարդ։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ պայթյունի պատճառ է դարձել ուկրաինական «Տոչկա-Ու» հրթիռի հարվածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս