Քաղաքացիական անհնազանդությունների ժամանակ սարկավագ է բերման ենթարկվել

Քաղաքացիական անհնազանդությունների ժամանակ սարկավագ է բերման ենթարկվել:

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հաստատել է այս տեցեկությունը եւ գրել.

«Սոցիալական ցանցերում մտահոգությունները տեսնելով՝ տեղեկացնեմ, որ սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է, անձամբ հանդիպել եմ, մինչև 16:00 ազատության մեջ կլինի»,- գրել է նա:

Նշենք, որ այսօր առավոտից քաղաքացիները Երեւանի տարբեր հատվածներում փողոցներ են փակում։ Մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ կարմիրբերետավորներ, պարեկներ են դուրս բերվել մայրաքաղաքի փողոցներում։ Բոլոր հատվածներում նրանք բերման են ենթարկում անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիներին, այդ թվում՝ պարեկների մեքենաներով։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում այսօր մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ: Քաղաքացիները ժամը 11-ից փակել էին Հաղթանակի կամուրջը: Զուգահեռ փակ էր նաև Թբիլիսյան խճուղին՝ «Երազ» այգու խաչմերուկում, «Սասունցի Դավիթ» կայարանի դիմացի հատվածը, Նոր Նորքում` Գայի արձանի դիմացի հատվածը:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվելու:

Տեսանյութեր

Լրահոս