Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
Մայիսի 11-ին, ժամը 12։00-ից 18։00-ն Վարդենյաց լեռնանցքը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։