«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցի նոր տվյալները. Հայաստանը 43-րդն է

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցը:

ՀՀ-ն ինդեքսում բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։ Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը։

Ինդեքսը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի շուրջ 180 երկրներում:

Համաձայն զեկույցի՝ Հայաստանի հիմնական լրատվական աղբյուրները սոցիալական ցանցերն են, ուր ամեն օր մուտք է գործում բնակչության 2/3-ը: Նշվել է, որ թեև Հայաստանում առկա է բազմակարծության միջավայր, սակայն լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ:

«Մամուլի ազատության ինդեքսում» հարևան Վրաստանը զբաղեցնում է 103-րդ, Ադրբեջանը՝ 164-րդ, Թուրքիան՝ 158–րդ, իսկ Իրանը՝ 176-րդ հորիզոնականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031