Ադրբեջանի զինծառայողներին մոտեցնում են մեր գյուղերին և անում Բաքվի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Թաթոյան

Տարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի (քաղաքական) հանրային օրակարգի ներքո ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում են մեր գյուղերին, ու իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

«Այն պայմաններում, երբ Ադրբեջանի իշխանությունը Հայաստանը հայտարարում է «Արևմտյան Ադրբեջան» ու հովանավորում հայասպանությունը, ՀՀ կառավարությունը գյուղերի բնակիչներին կանգնեցնում է լուրջ խնդիրների առաջ՝ սկսած սեփականության իրավունքից մինչև անվտանգություն»,- նշել է նա:

Նա նշում է, որ դեռ 2021թ. ԱԺ-ում Սյունիքի ու Գեղարքունիքի օրինակներով է ասել՝ ինչ հետևանքներ են առաջ գալու նման սխալ քայլերի արդյունքում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930