Բաժիններ՝

Պաղեստինում հայտարարել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերանայելու մասին

Պաղեստինի ինքնավարությունը կվերանայի ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները՝ կապված Պաղեստինին ՄԱԿ-ի կազմ ընդունելու բանաձևի վրա վետո դնելու հետ։

Այդ մասին հայտարարել է պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբասը։

Միացյալ Նահանգները վետո է դրել Ալժիրի ներկայացրած բանաձևի վրա, որը խորհուրդ էր տալիս Գլխավոր ասամբլեային Պաղեստինն ընդունել ՄԱԿ-ի կազմ: Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան ձեռնպահ են մնացել քվեարկությունից։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մնացած անդամները կողմ են քվեարկել։

Աբասը ԱՄՆ-ի վետոն անվանել է հիասթափեցնող, անպատասխանատու և աններելի:

«Պաղեստինի ղեկավարությունը կվերանայի ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները, որպեսզի համոզվի, որ մեր ժողովրդի շահերը, մեր գործը և մեր իրավունքները պաշտպանված են»,- ասել է Պաղեստինի առաջնորդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930