Բաժիններ՝

ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News

Վաշինգտոնում կարծում են, որ Իսրայելի հնարավոր պատասխանն իրանական հարվածներին մասշտաբային չի լինի․ իսրայելցիները կգրոհեն Իրանի սահմաններից դուրս գտնվող իրանական ուժերի ու նրանց հարակից խմբավորումների վրա: Այս մասին հայտնել է NBC News-ը:

«ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչները կարծում են, որ Իսրայելի պատասխանը կլինի սահմանափակ: Ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն հարվածներ Իրանի սահմաններից դուրս գտնվող իրանական զինված ուժերի և Թեհրանի աջակցությունը վայելող խմբավորումների ուղղությամբ»,- նշում է NBC News-ը։

Հեռուստաալիքը հավելում է, որ նման գնահատականները հիմնված են ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների միջև խորհրդատվությունների արդյունքների վրա։

Իսրայելցիներն ամերիկացիներին հայտնել են Իրանի հարձակմանը պատասխան պատրաստելու մասին, սակայն չեն հայտնել, թե երբ ու ինչպիսին է լինելու այդ պատասխանը։

Ապրիլի 14-ի գիշերը Իրանն ԱԹՍ-ներով և հրթիռներով հարձակում էր իրականացրել Իսրայելի դեմ՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի։

Իսրայելի պաշտպանության բանակում հայտնել են, որ Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 350 անօդաչու թռչող սարք ու հրթիռ։ Դրանց մեծ մասը ոչնչացվել է երկրի օդային տարածքից դուրս`Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ուժերի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930