Բաժիններ՝

Կակայի նախկին կինը բաժանվել է ֆուտբոլիստից, քանի որ նա չափազանց կատարյալ էր

«Միլանի» և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կակայի նախկին կինը՝ Կարոլինա Սելիկոն, պատմել է, որ 2015 թվականին որոշել է բաժանվել ֆուտբոլիստից, քանի որ նա «չափազանց կատարյալ» է իր համար։

«Կական ինձ երբեք չի դավաճանել։ Նա ինձ լավ էր վերաբերվում, ինձ հրաշալի ընտանիք տվեց, բայց ես երջանիկ չէի, ինչ-որ բան պակասում էր։ Խնդիրն այն էր, որ նա չափազանց կատարյալ էր ինձ համար»,- Սելիկոյի խոսքերը մեջբերել է «Football Talk»-ը «X» սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Կական և Սելիկոն բաժանվել են ինը տարվա ամուսնությունից հետո։ Նախկին ամուսիններն ունեն դուստր՝ Իզաբելլան, և որդի՝ Լուկան։

Հիշենք, որ Կական թոշակի է անցել 2017 թվականի դեկտեմբերին։ Կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է ամերիկյան «Օռլանդոն»: Կական իր կարիերայի ընթացքում ամենաշատ հանդիպումն անցկացրել է Միլանում՝ 307։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս