Բաժիններ՝

Դե Բրույնեն թունավորվել է հյուրանոցում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ

Կևին Դե Բրույնեն կարծում է, որ Չեմպիոնների լիգայի «Ռեալի» հետ խաղից առաջ հյուրանոցում սննդային թունավորում է ստացել։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղաց Մադրիդի «Ռեալի» հետ (3:3):

Դե Բրույնեն խաղից առաջ վատ է զգացել ու չի մասնակցել հանդիպմանը։ Խաղացողը փսխել է հանդերձարանում խաղի մեկնարկից առաջ:

Ինքը՝ խաղացողը, կարծում է, որ հանդիպման մեկնարկից մի քանի ժամ առաջ հյուրանոցում սնունդից է թունավորվել։ Ակումբը շատ մտահոգված էր հնարավոր զանգվածային թունավորմամբ, սակայն դա տեղի չունեցավ։

Հաղորդվում է նաև, որ Կևինն արդեն վերադարձել է մարզումներին և, ամենայն հավանականությամբ, կմասնակցի «Լուտոնի» դեմ տնային խաղին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930