Բաժիններ՝

Սիդնեյում տղամարդը մարդկանց է դանակահարել առևտրի կենտրոնում. կա 6 զոհ

Սիդնեյի արևելքում գտնվող Westfield Bondi Junction առևտրի կենտրոնում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա։ ABC News-ը հայտնում է առնվազն 6 զոհի մասին։

Լրատվամիջոցը հղում կատարելով Sydney Morning Herald պարբերականին՝ հաղորդում է, որ գրոհի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ՝ ներառյալ հարձակվողը, որին գնդակահարել են ոստիկանները։ Առևտրի կենտրոնի հաճախորդները շտապ տարհանվել են։

Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ արտակարգ օգնության ծառայությունները դեպքի վայր են մեկնել միջադեպի ականատեսների կանչով։ Որոշ այցելուներ հարձակման առաջին րոպեներին փակվել են խանութներում և անվտանգ տարածքներում։ Նրանցից մեկի խոսքերով՝ դանակահարությանը նախորդել է երկու կրակոցի ձայն։

Նահանգի շտապօգնության ծառայությունը հայտնում է, որ առնվազն յոթ մարդ արյունահոսող վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ ինը ամսական երեխա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930