Բաժիններ՝

Ռոբերտ Մ.-ն հետախուզվում էր 2018 թվականից

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ու ՄՔԾ Արմավիրի անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 2-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և ոստիկանության Արմավիրի բաժին է տեղափոխվել 35-ամյա Ռոբերտ Մ.-ն:

Նա 2018 թ. հոկտեմբերի 25-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս