![](/banners/BeFunky-design.jpg)
Բագրատ սրբազանի հանդիսապետությամբ զատկական աղոթք կարվի Ոսկեպարի եկեղեցում
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/1133655.jpg)
Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ զատկական աղոթք կարվի Ոսկեպարի եկեղեցում։ Այս մասին տեղեկացնում է Տավուշի թեմը։
«Սիրով սպասում ենք բոլորիդ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնին մարտի 31-ին` ժամը 17։00-ին, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում»,-նշված է հավատավորներին ուղղված հրավերում։
Նշվում է, որ Բագրատ սրբազանի հանդիսապետությամբ աղոթքին կհաջորդի ավանդական հավկթախաղը։