29-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Փետրվարի 24-ի գիշերը՝ ժամը 1.29-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 50 և 29 տարեկան երկու տղամարդ: Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները պարզել էին, որ նրանք վնասվածքները ստացել են Սվաճյան փողոցի շենքերից մեկի բակում:
Մարտի 21-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ սպանության փորձի և միջին ծանրության վնասվածք պատճառելու հատկանիշներով:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և Մալաթիայի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին դանակահարել էր Անդրանիկի փողոցի բնակիչ 29-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: