![](/banners/BeFunky-design.jpg)
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/imgonline-com-ua-Resize-PbUTQVB1Fe.jpg)
Shamshyan.com-ի տեղեկություններով մարտի 26-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 31-ամյա Շահեն Սողոմոնյանը և հայտնել, որ մարտի 25-ի ժամը 21։50-ից մինչև մարտի 26-ի ժամը 08։05-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
Շահեն Սողոմոնյանը աշխատում է «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում որպես վաճառքի բաժնի ղեկավար: